«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը խոսել է ԱՊԼ-ի 11-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղի (4:1) մասին։ 22-ամյա սենեգալցին դարձել է հեթ-տրիկի հեղինակ։
«Հիմա Ես շատ ուրախ եմ, դժվար ժամանակներ էին թիմում բոլորի համար: Սա իմ առաջին հեթ-տրիկն է, ուստի ուրախ եմ, որ դա արեցի Անգլիայի և աշխարհի ամենամեծ ակումբի հետ: Պետք է միշտ կատարելագործվեմ և ավելի շատ աշխատեմ: «Տոտենհեմն» ունի հիանալի մարզադաշտ և հիանալի երկրպագուներ, ուստի մենք պետք է պայքարեինք և հաղթեինք: Նրանք 9 հոգով էին խաղում, բայց նրանք պահպանեցին իրենց ոգին: Մենք ցանկանում ենք հաղթել կարևոր հանդիպումներում, իսկ թիմի ներսում վստահությունն մեծանում է»,- Ջեքսոնի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։