«Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դոմինիկ Սոբոսլային խոսել է իր թիմակից Մոհամեդ Սալահի մասին։
«Ես շատ եմ խոսել Սալահի հետ, քանի որ ինձ հետաքրքրում էր, թե ինչպես է նա նայում աշխարհին: Մինչև 28 տարեկանը նա մեդիտացիա չի արել, հետո որոշել է մակարոնեղեն ու հաց չուտել, ընդհանրապես ալկոհոլ չի օգտագործում։ Եթե մարզումը կեսօրին է, ապա ժամը 10:30-ին նա արդեն մարզասրահում է։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, յուրաքանչյուրը կարող է անել այն, ինչ ցանկանում է»,- ասել է «Լիվերպուլի» կիսապաշտպանը Fodball-ին տված հարցազրույցում։