«Նյուքասլի» ավագը քննադատել է Ժորժինյոյին խաղից հետո ձեռքը սեղմելուց հրաժարվելու համար։
Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Արսենալը» 0։1 հաշվով պարտվեց «Նյուքասլին»։
«Նրանց ավագը՝ Ժորժինյոն, չցանկացավ սեղմել ձեռքս խաղից հետո։ Ես զայրացած էի։ Ես երբեք չէի հրաժարվի մրցակցի ավագի ձեռքը սեղմելուց։ Դուք կարող եք դաշտում վիճել այնքան, ինչքան ուզում եք, բայց վերջում ձեռք սեղմելը սպորտի մի մասն է:
Կարծում եմ՝ ինչ էլ որ լինի խաղադաշտում, դուք սպորտային տրամադրություն եք ցուցաբերում, իսկ հետո սեղմում ձեռքերը։ Նա չարեց, ուստի ես շատ ուրախ եմ, որ հաղթեցինք նրանց: Չեմ կարծում, որ ընդունելի է նման վարքագիծ դրսևորելը:
Շատ «Արսենալի» խաղացողներ դուրս եկան խաղադաշտից, բայց ես մոտեցա նրա ձեռքը սեղմելու: Բայց նա չէր ուզում, և սա նրանց ավագն է: Խաղի ընթացքում շատ բան էր կատարվում, բայց դա ֆուտբոլ է, և մենք լավ գործեցինք և պահպանեցինք մեր սառնասրտությունը»,- Ջամաալ Լասելեսի խոսքերն է փոխանցում Mirror-ը։