Մարկուս Ռեշֆորդը վրդովված է «Մանչեսթեր Յունայթեդում» իր շուրջ ստեղծված իրավիճակի մասին լուրերի տարածումից:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը մեկնաբանել է The United Stand-ի թվիթը, որտեղ փոդքասթի դրվագի մասին գրված է՝ «Ռեշֆորդի ապագան կասկածի տակ է»։
«Խնդրում եմ վերջ տվեք վնասակար լուրեր տարածելուն»,- գրել է Ռեշֆորդը։
Հարձակվողը բաց է թողել այս շաբաթ օրը «Ֆուլհեմի» դեմ հանդիպումը։ Ավելի վաղ, «Մանչեսթեր Սիթիից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:3) Ռեշֆորդը ներկա է եղել գիշերային ակումբում կազմակերպված երեկույթին, որից հետո ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագից։ Սակայն Ռեշֆորդի բացակայությունը «Ֆուլհեմի» հետ հանդիպման հայտացուցակից պայմանավորված է մարզման ժամանակ ստացած վնասվածքով։