Էրլինգ Հոլանդը կարող է չմասնակցել Չեմպիոնների լիգայի «Յանգ Բոյզի» հետ հանդիպմանը։
Այս մասին հայտարարել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Հոլանդը վնասվածք է ստացել շաբաթ օրը կայացած Պրեմիեր լիգայի «Բորնմութի» դեմ խաղում (6:1): «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը վնասվածք է ստացել առաջին խաղակեսի ավարտից քիչ առաջ և փոխարինվել ընդմիջմանը:
«Ես չեմ կարող ձեզ տալ վերջին նորությունները: Այսօր կեսօրին մենք մարզվում ենք: Չգիտեմ կմասնակցի արդյոք Հոլանդը դրան։ Երեկ նա ինձ ասաց, որ իրեն շատ ավելի լավ է զգում, բայց ես չգիտեմ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։