«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը մեկնաբանել է Ժերեմի Դոկուի խաղը, որն այս ամառ թիմին միացել է «Ռենից»։
«Դոկուի գալով մենք ունենք այնպիսի պրոֆիլի խաղացող, որը երկար ժամանակ չէինք ունեցել: Երևի Ռահիմ Սթերլինգը և Լերոյ Սանեն են խաղացել նույն ոճով։ Խոսքս արագ վինգերների մասին է: Դոկուն այժմ իրեն երջանիկ է զգում, և ես շատ ուրախ եմ նրա համար»,- խաղացողի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։
Դոկուն «Բորնմութի» դեմ խաղում դարձել է գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ «Սիթին» այդ խաղում հաղթել է 6:1 հաշվով։
Ընդհանուր առմամբ, 21-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայի 8 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։