«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է «Սիթիի» 27-ամյա կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը սահմանափակ խաղային պրակտիկա ստանում:
«Կալվինը բացառիկ ֆուտբոլիստ է խաղի շատ հատվածներում: Ինչո՞ւ նա չի խաղում: Ռոդրին մեր առանցքային խաղացողն է: Ֆիլիպսը երբեք դժգոհություն չի ցուցաբերել իր դիրքից, երբեք թույլ չի տվել իրեն վատ մարզվել։ Անկեղծ ասած, ես իսկապես կցանկանայի նրան ավելի շատ խաղաժամանակ տրամադրել»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին տեղեկություն հայտնվեց, որ Ֆիլիպսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է լքել «Մանչեսթեր Սիթին»։ Անգլիացի կիսապաշտպանը ցանկանում է կանոնավոր խաղաժամանակ ստանալ։ Այս մրցաշրջանում Կալվինն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը չորս հանդիպում և արդյունավետ չի գործել։