Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը խոսել է մերսիսայդյան ակումբի՝ ընթացիկ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոն դառնալու հավանականության մասին։
««Լիվերպուլն» այժմ ունի լավագույն կիսապաշտպանությունը նախորդ մրցաշրջանի համեմատ: Բայց թիմը դեռևս չունի ուժեղ հենակետային կիսապաշտպան, որի հետ կպայքարի չեմպիոնության համար։ Մակալիսթերը պաշտպանվող խաղացող չէ, Ալեքսիսը բացեր ունի իր պաշտպանական գործողություններում: Կարծում եմ՝ ակումբը հունվարին պետք է աշխատի այս դիրքն ամրապնդելու վրա»,- Կարագերի խոսքն է մեջբերել Mirror-ը։
ԱՊԼ-ի 11 տուրից հետո «Լիվերպուլը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։