«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան խոսել է թիմի անհաջող մեկնարկի մասին։ Այս մրցաշրջանում մանկունիանցիները բոլոր մրցաշարերում պարտվել են 7 խաղ։
«Երբեմն կարող ես պարտվել, բայց պետք է պայքարել յուրաքանչյուր խաղում: Երբեմն մենք սխալներ ենք թույլ տալիս, դա կյանքի մի մասն է: Այս ակումբում մենք միշտ պետք է պայքարենք»,- Օնանի խոսքն է մեջբերել Center Devils-ը:
Ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ինտերից» այս մրցաշրջանի մեկնարկից առաջ։
«Մանչեսթեր Յունայթեդը» 18 միավորով 6-րդն է Պրեմիեր լիգայում։