«Լիվերպուլի» կիսապաշտպան Լուիս Դիասը հայտարարություն է տարածել Կոլումբիայում հոր առևանգման հետ կապված իրավիճակի մասին։
26-ամյա ֆուտբոլիստի ծնողներին առևանգել են Կոլումբիայում հոկտեմբերի 29-ի գիշերը։ Դիասի մորը գրեթե անմիջապես փրկել են, բայց հայրը դեռ գերության մեջ է։ Հաղորդվում է, որ խաղացողի հարազատներին առևանգելու համար պատասխանատու են Կոլումբիայի Ազգային ազատագրական բանակի (NLA) ապստամբները։
«Այստեղ խաղացողը չէ, որ խոսում է: Այսօրվա Լուչո Դիասը՝ Լուիս Մանուել Դիասի որդին է: Մանեն՝ իմ հայրը, աշխատասեր մարդ է, ընտանիքի սյունը… նրան հիմա առևանգել են։
NLA-ին խնդրում եմ հնարավորինս շուտ ազատ արձակել հորս։ Ես նաև խնդրում եմ միջազգային ասոցիացիաներին աշխատել այս ուղղությամբ՝ երաշխավորելու նրա ազատությունը: Ամեն վայրկյան, ամեն րոպե մենք ավելի ու ավելի ենք անհանգստանում։ Մենք բառեր չունենք նկարագրելու այն սարսափելի զգացմունքները, որոնք զգում է մեր ընտանիքը, և դա չի անցնի, մինչև նա տուն չգա:
Ես խնդրում եմ ձեզ ազատ արձակել հորս հենց հիմա՝ հարգելով նրա անմեղությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կոլումբացիներին, ինչպես նաև միջազգային հանրությանը ձեր աջակցության համար»,-գրել է Դիասը սոցցանցերում:
Կիրակի օրը՝ նոյեմբերի 5-ին, Դիասը առաջին անգամ խաղադաշտ է մտել ծնողների հետ տեղի ունեցած միջադեպից հետո և 90+5-րդ րոպեին գոլի հեղինակ դարձել «Լյուտոն Թաունի» հետ խաղում (1:1): Գոլը տոնելիս Դիասը ցուցադրել է շապիկը, որ վրա գրված է եղել՝ «Ազատություն հայրիկիս»: