«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Նոթինգեմ Ֆորեսթից» կրած պարտության (0:2) մասին։
«Ես հիասթափված եմ։ Այս մրցաշրջանի մեր մեկնարկը բարդ էր՝ «Նյուքասլ», «Լիվերպուլ»․․․ Տանը մենք շարունակեցինք շատ լավ արդյունքներ ցույց տալ և միավորներ վաստակել։ Աղյուսակում հինգերորդն էինք։ Շատ լավ հնարավորություն ունեցանք լավագույն քառյակում հայտնվելու համար։ Մենք չկարողացանք դա անել, խաղացինք սխալներով՝ փորձելով վերադառնալ ու արդյունքի հասնել։ Պրեմիեր լիգայում շատ դժվար է խաղալ մրցակցի հարկի տակ, երբ մյուս թիմն առաջինը գոլ է խփում։ Նրանք ոգեշնչված էին։ Մենք ստեղծեցինք պահեր, անկյունայիններ, բայց դա բավարար չէր հաղթանակի համար։ Ես պատրաստվում եմ պատասխանատվություն կրել և ուղղել սխալները»,- մարզչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ասթոն Վիլլան» ԱՊԼ-ում ընդհատեց առանց պարտության վեց հանդիպումների շարքը (5 հաղթանակ և 1 ոչ-ոքի): Թիմն այժմ մրցաշարային աղյուսակում 22 միավորով 5-րդ տեղում է: