«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա կվերադառնա «Տոտենհեմ» մինչև կարիերան ավարտելը։
«Դժվար է ասել։ Ֆուտբոլում դա նման է կյանքին. երբեք չգիտես, թե ինչ կլինի վաղը: Մենք պետք է վայելենք այս օրը, իսկ հիմա ես փորձում եմ հենց դա անել և շատ հեռուն չնայել: Բայց ինչո՞ւ ոչ։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ կարող եմ մնալ այստեղմինչև կյանքիս վերջ»,- Պոչետինոյի խոսքն է մեջբերել Sky Sports-ը”
Պոչետինոն աշխատել է «Տոտենհեմում» 2014-ից 2019 թվականներին։ Այնուհետև նա մարզել է ՊՍԺ-ն, իսկ 2023 թվականի մայիսին դարձել է «Չելսիի» գլխավոր մարզիչ։ 51-ամյա մասնագետի գլխավորած թիմն այս պահին Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է՝ 10 տուրից հետո վաստակած 12 միավորով։
«Տոտենհեմ» — «Չելսի» խաղը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։59-ին։