«Բարսելոնան» մտահոգված է, որ «Ասթոն Վիլլայում» վարձավճարով հանդես եկող պաշտպան Կլեման Լանգլեն չի խաղում Անգլիայի Պրեմիեր լիգայում։
28-ամյա ֆրանսիացին անգլիական թիմին միացել է սեպտեմբերի 1-ին։ Դրանից հետո նա ոչ մի հանդիպում չի անցկացրել Պրեմիեր լիգայում, սակայն երեք ամբողջական հանդիպում է անցկացրել Կոնֆերենցիաների լիգայում։
Լանգլեի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: Նա «Բարսելոնային» է միացել 2018 թվականին։