«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Լութոնի» հետ ոչ-ոքիի մասին (1:1)։
«Դուք պետք է գնահատեք այն, թե ինչպես էր «Լուոոնը» պաշտպանվում և խաղում, բայց դա հիմնականում կախված էր մեզնից: Մենք շատ հնարավորություններ ունեինք, և պետք է օգտագործեինք դրանք: Կենտրոնացվածությունը պահպանելը հեշտ գործ չէ։ Եթե նայեք խաղին, ապա կարծում եմ, որ մենք արժանի չէինք մեկ միավորից ավելիին: Ժամանակն անցնում է, բայց դա ավելի հեշտ չի դառնում: Մեզ համար լավ օր չէր»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն։
«Լիվերպուլը» 24 միավորով երրորդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում: «Լութոնը» 6 միավորով 17-րդ տեղում է։