«Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին, ով վարակվել է կորոնավիրուսով, իր Instagram-ում դիմել է երկրպագուներին:
«Ես ուզում եմ հավաստիացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են ինձ համար, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է: Այնուամենայնիվ, այս պահի դրությամբ ես ավելի մեծ պարտավորություն եմ զգում և շնորհակալություն հայտնում բոլոր այն բժիշկներին և բուժքույրերին, ովքեր պայքարում են հիվանդանոցներում`հաղթահարելու այս չարիքը:
Բոլորին հորդորում եմ հարգել կանոնները: Եկեք դա անենք ինքներս մեզ համար, մեր սիրելիների և մեր շրջապատի համար»,- գրել է Ռուգանին: