«Այաքսի» նախկին պաշտպան Ռոնալդ դե Բուրը սուր քննադատության է ենթարկել ակումբի ղեկավարության որոշումները, որոնք այս մրցաշրջանում հանգեցրել են անհաջող մարզական արդյունքների։
«Անիմաստ է այդքան շատ երկրորդ պլանի խաղացողներ բերել և մտածել, որ նրանք հանդես կգան ամենաբարձր մակարդակով: Սա կարող է կոպիտ հնչել, բայց շոկոլադը չի կարելի պատրաստել աղբից: Ես իսկապես անհանգստացած եմ իրավիճակից, չգիտեմ, թե դա ինչի կհանգեցնի»,- դե Բուրի խոսքերն է մեջբերում իսպանական Marca-ն։
«Այաքսը» Հոլանդիայի առաջնությունում վեց հանդիպումից հետո ընդամենը հինգ միավորով 16-րդ տեղում է։ ՊՍՎ-ն ութ հանդիպումից հետո 24 միավորով առաջատարն է։ Ամռանը «Այաքսը» համալրել են Յոսիպ Շուտալոն, Ժորժ Միկաուտաձեն և Կառլոս Ֆորբսը: