Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը խոսել է մարզչական կարիերան վերսկսելու մասին.
«Ե՞րբ եմ նորից մարզելու: Այս պահին տարբերակներ չկան, ես վայելում եմ ժամանակս ընտանիքիս հետ, ինչն ինձ համար կարևոր է: Տեսնենք, թե ինչ կլինի հետո։ Քանի դեռ ես մնում եմ մարզիչ, այս հարցը չի կորցնի արդիականությունը»,- Զիդանի խոսքը մեջբերում է Tuttomercatoweb-ը։
Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալը» գլխավորել է 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին։ Մադրիդյան թիմի հետ ֆրանսիացին դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Իսպանիայի կրկնակի սուպերգավաթակիր և Չեմպիոնների լիգայի եռակի հաղթող։
Այս պահին «Ռեալը» միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Կառլո Անչելոտիի թիմը վաստակել է 24 միավոր։ Հաջորդ տուրում «Ռեալը» կհանդիպի «Սևիլիայի» հետ։ Խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին։