Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի անդամ Խոսե Մանուել Օտերոն խոսել է ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ մադրիդյան ակումբ հնարավոր տեղափոխության մասին։
«Մենք ակնկալում ենք, որ Մբապեն կմտածի Բելինգեմի պես. նա փառքի կհասնի Մադրիդի «Ռեալում», իսկ մինչև այդ կպտտվի դրա շուրջը։ Հուսով եմ՝ Մբապեն կասի՝ այո, երբ ազատ խաղացողի կարգավիճակ ունենա։ Իհարկե, նա ծնվել է «Ռեալում» խաղալու համար»,- Օտերոյի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Կիլիան Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից։ Ֆրանսիացի հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է ութ հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է ութ գոլ։
Ութ տուրից հետո ՊՍԺ-ն 15 միավորով զբաղեցնում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: