Հայաստանի ազգային հավաքականը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ժամանել է Ռիգա, որտեղ կկայանա ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման խմբային փուլի Լատվիա-Հայաստան հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ շարժման անդամները մեր տղաների համար ընդունելություն են կազմակերպվել Ռիգայի օդանավակայանում։
Посмотреть эту публикацию в Instagram

Հավաքականը կհանգրվանի Ռիգայի Radisson Blu Elizabete հյուրանոցում: Հայաստանի հավաքականի կազմում Լատվիա են մեկնել 23 ֆուտբոլիստներ:
Հիշեցնենք, որ Լատվիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: