«Սևիլիան» հայտարարել է մարզիչ Դիեգո Ալոնսոյի հետ պայմանագիր կնքելու մասին։ Ակումբի նոր գլխավոր մարզչի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
48-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Ուրուգվայի հավաքականը, որը նա գլխավորել է 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի փետրվարը։
Հոկտեմբերի 8-ին «Սևիլիան» հայտարարեց գլխավոր մարզիչ Խոսե Լուիս Մենդիլիբարի հեռանալու մասին։
8 խաղից հետո անդալուզցիներն ունեն 8 միավոր եւ Լա Լիգայում զբաղեցնում են 14-րդ տեղը։ Հաջորդ խաղում թիմը հոկտեմբերի 21-ին կընդունի Մադրիդի «Ռեալին»։