Հոկտեմբերի 11-ից 17-ը Չեխիայում կկայանան Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության խմբային փուլի հանդիպումները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
10-րդ խմբի Չեխիա – Սան Մարինո, Չեխիա – Ֆինլանդիա և Ռումինիա – Չեխիա խաղերը կսպասարկեն Հենրիկ Նալբանդյանն ու Խաչատուր Հովհաննիսյանը։