«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան մեկնաբանել է «Ֆիորենտինայից» կրած պարտությունը (1:3).
«Դառնություն, հիասթափություն ենք զգում, սա տհաճ արդյունք է։ Խնդիրն այն է, որ մենք սխալներ թույլ տվեցինք թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման ժամանակ։ Պետք է խուսափեինք առաջին գոլից, դա ակնհայտ է։ Օսիմենի իրացրած 11 մետրանոցի շնորհիվ ոչ-ոքի հաշվով գնացինք ընդմիջման, և դա պետք է մեզ ուժ տար։ Երրորդ գոլը եղավ, քանի որ բոլորս առաջ էինք մղվում, փորձում էինք հավասարեցնել հաշիվը, բայց ամենավատն այն էր, որ պաշտպանությունում բավականաչափ ագրեսիվ չէինք։ Չեմ կարծում, որ «Նապոլիի» խնդիրները մենթալիտետի հարց են: Մենք պետք է ավելի լավ աշխատանք կատարենք՝ կասեցնելով հակառակորդների գրոհները՝ նախքան դրանք վտանգավոր դառնալը: Մենք պետք է ավելի շատ աշխատենք դրա վրա, ավելի ագրեսիվ խաղանք, մրցակիցների գրոհների սկզբում ավելի խելացի վարվենք, և ոչ այն ժամանակ, երբ նրանք արդեն մեր դարպասին են»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Իտալական Ա սերիայի 8-րդ տուրից հետո «Նապոլին» 14 միավորով 5-րդն է։