ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն չեղարկել է Ռուսաստանի ֆուտբոլի պատանեկան թիմերին միջազգային մրցաշարերին մասնակցելու թույլտվության որոշումը, հայտնում է լրագրող Ռոբ Հարիսը Twitter-ում։
Ըստ աղբյուրի՝ ՈՒԵՖԱ-ն այս որոշումը հիմնավորել է նրանով, որ կազմակերպությանը «չհաջողվեց գտնել տեխնիկական լուծում, որը թույլ կտար ռուսական թիմերին խաղալ»։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի ֆուտբոլի պատանեկան (մինչև 17 տարեկան) թիմերի միջազգային մրցումներին մասնակցելու թույլտվության մասին՝ դա հիմնավորելով հետևյալ կերպ. «Երեխաները չպետք է տուժեն մեծահասակների արարքների պատճառով»։
Միաժամանակ ընդգծվել է, որ Ռուսաստանի ազգային հավաքականը և ՌՊԼ-ի ակումբները կհեռացվեն միջազգային մրցաշարերից մինչև Ուկրաինայի հակամարտության ավարտը։