Բեռլինի «Ունիոնի» երկրպագուները «Բրագայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպման ժամանակ ՈՒԵՖԱ-ին քննադատող պաստառ են պարզել։
«ՈւԵՖԱ-ի մարզադաշտի նորմերը.․․ դուք թքած ունեք սպորտի վրա, դուք մտածում եք միայն փողի մասին»,- ասվում է պաստառի տեքստում։
Թիմն իր տնային հանդիպումները Չեմպիոնների լիգայում անցկացնում է Բեռլինի Օլիմպիաշտադիոնում։ «Ան դեր Ալտեն Ֆյորստերեյ» մարզադաշտը, որտեղ ակումբը հանդես է գալիս այլ մրցաշարերում, կանոնակարգի համաձայն չի համապատասխանում եվրագավաթների հանդիպումների համար։