Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է Ջուդ Բելինգհեմի խաղի մասին։
«Կան խաղացողներ, որոնց վիճակված է իրենց հետքը թողնել կամ դարաշրջան ոգեկոչել: Նա երկար տարիներ խաղում էր լավ թիմերում, սակայն «Ռեալը» ևս մեկ քայլ առաջ է։ Նա անհավանական ձևով է գլուխ հանել դրանից և թվում է, թե շատ հասուն խաղացող է, որը երկար տարիներ խաղում է այստեղ:
Մենք գիտենք, թե ինչ հիանալի խաղացող է նա, և նա յուրահատուկ մարդ է, շատ լավ թիմակից է: Վստահ եմ, որ նա շրջապատված է դրական մարդկանցով և հավատում եմ, որ ապագայում կարող է դառնալ այն ավագը, որը դարաշրջան կոգեկոչի «Ռեալում»», -մադրիդցիների կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Marca-ն։