Կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն պատրաստվում է հունվարին հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլատենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը մշտական կապի մեջ է անգլիացու հետ, իսկ գերմանական ակումբը դիտարկում է խաղացողին վարձակալելու տարբերակը։
Այնուամենայնիվ Սանչոյի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա» քիչ հավանական է թվում, սակայն այն չի կարելի բացառել։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտից հետո չի հայտնվում թիմի հայտացուցակում։