Լա Լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Մալյորկային» և 2-2 ավարտեց խաղը
Հանդիպման հաշիվը բացվեց 8-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Մուրիքին: 41-ին Ռաֆինյան հավասարեցրեց հաշիվը, սակայն առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին Պրացը կրկին առաջ մղեց «Մալյորկային»: «Բարսային» պարտությունից փրկեց Լոպեսը 75-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Բարսելոնան» 17 միավորով 1-ին տեղում է, իսկ «Մալյորկան» 6 միավորով՝ 15-րդ: