Բուկայո Սական վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել թիմի առաջիկա խաղը։
«Արսենալի» եզրային հարձակվողը վնասվածք էր ստացել սեպտեմբերի 24-ին «Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ (2:2):
«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտնել է, որ Սական կարող է չխաղալ սեպտեմբերի 30-ին կայանալիք «Բորնմութի» դեմ խաղում: Ֆուտբոլիստը բաց կթողնի նաև «Բրենթֆորդի» դեմ գավաթային հանդիպումը։
Հոկտեմբերի 3-ին «Արսենալը» Չեմպիոնների լիգայում կհանդիպի «Լանսի» հետ, իսկ հոկտեմբերի 8-ին Անգլիայի Պրեմիեր լիգայում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Այս մրցաշրջանում Սական առաջնության 6 խաղում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։