Խավիեր Տեբասը խոսել է Իսպանիայում չեմպիոնության համար պայքարի մասին։
Լա Լիգայի նախագահը պատասխանել է այն հարցին, թե իր կարծիքով ով կդառնա երկրի չեմպիոն այս մրցաշրջանում։
«Բարդ է։ Ես երկրպագում եմ «Ռեալին», բայց վաղուց կորցրել եմ ֆանատիզմս։
Կցանկանայի տեսնել, որ չեմպիոնը 90 միավորից պակաս է վաստակում։ Եթե հաղթողը ունենար 85-ից 90 միավոր, դա կնշանակեր մրցակցություն լիգայում: Այնուհետև գրանցումը պահպանելու համար անհրաժեշտ կլիներ շատ միավորներ վաստակել, չորրորդը դառնալու համար՝ շատ միավորներ… Սա առաջնությունն ավելի մրցունակ է դարձնում»,- ասել է Տեբասը Movistar+-ին։