Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈւԵՖԱ կանանց Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Էլլա դե Կրույֆ — «ԷլԷյ Բրեյքերս» (ԱՄՆ)
Յանա Հարությունյան — «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Պաշտպաններ
Սավաննա Թեյլոր — «Ապոլոն» (Կիպրոս)
Թահլիա Զադեյան — «Ալբիոն Սան Դիոգո» (ԱՄՆ)
Լիանա Ղազարյան — «Ժալգիրիս» (Լիտվա)
Նատաշա Ժամգոչյան — «ԱԻԿ» (Շվեդիա)
Անյուտա Գալստյան — «Օկժետպես» (Ղազախստան)
Անի Ղուկասյան — «Փյունիկ-աղջիկներ»
Մարինե Կարապետյան — «Փյունիկ-աղջիկներ»
Հասմիկ Գրիգորյան — «Ուրարտու-աղջիկներ»
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան — «Ժալգիրիս» (Լիտվա)
Վերոնիկա Ասատրյան — «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Անեթ Մեհրաբյան — «Լեռնային Արցախ-աղջիկներ»
Էմմի Սարգսյան — «Ուրարտու-աղջիկներ»
Մարալ Արթին
Հարձակվողներ
Մանե Ներսեսյան — «Իգլս» (ԱՄՆ)
Կլաուդիա Չոլակյան — «Նորդերն Թայգերս» (Ավստրալիա)
Օքսաննա Պիզլովա — «Օկժետպես» (Ղազախստան)
Միլենա Սայադյան — «Ուրարտու-աղջիկներ»
Լուսինե Կոստանյան — «Ուրարտու-աղջիկներ»
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 16-19-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Սեպտեմբերի 20-ին հավաքականը կմեկնի Իսրայել, որտեղ սեպտեմբերի 21-ին առաջին հանդիպումը կանցկացնի Իսրայելի ընտրանու հետ: Սեպտեմբերի 23-ին թիմը կվերադառնա Երևան և կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Սեպտեմբերի 26-ին Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ուժերը կչափի Ղազախստանի ընտրանու հետ: