Լեհաստանի առաջնության 8-րդ տուրի շրջանակում «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել էր «Կորոնային» և 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
Առաջին խաղակեսի ավելացված 6-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրել է (1-1) Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։
66-ին Բիչախչյանը նաև գոլային փոխանցման հեղինակ է դարձել:
Հայ ֆուտբոլիստը մասնակցեց ամբողջ խաղին: