«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Ալ-Շաբաբի» հետ խաղում։
«Ինչպիսի հրաշալի մթնոլորտ է մեր մարզադաշտում: Ես շատ ուրախ եմ այս հաղթանակը տոնելու մեր երկրպագուների հետ: Ֆանտաստիկ թիմային խաղ! Առա՛ջ, «Ալ Նասր»»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերից մեկում։
Սաուդյան Արաբիայի առաջնության 4-րդ տուրի խաղում «Ալ-Նասրը» 4:0 հաշվով հաղթանակ է տարել «Ալ-Շաբաբի» նկատմամբ։ Դուբլի հեղինակ է դարձել Կրիշտիանու Ռոնալդուն, ևս մեկ գոլ հեղինակել է Սադիո Մանեն՝ Ռոնալդուի փոխանցումից հետո։
Ռոնալդուն «Ալ Նասրում» հանդես է գալիս 2023 թվականի հունվարից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Անցած մրցաշրջանում պորտուգալացին «Ալ-Նասրի» կազմում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։