Սաուդյան Արաբիայի առաջնության 4-րդ տուրի խաղում «Ալ Նասրը» սեփական հարկի տակ հաղթեց «Ալ Շաբաբին»:
Հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով՝ հօգուտ «Ալ Նասրի»։
Կրիշտիանու Ռոնալդուն այս խաղում դարձավ դուբլի հեղինակ և մեկ անգամ էլ օգնեց աչքի ընկնել Սադիո Մանեին։ Պորտուգալացին կարող էր հեթ-տրիկի հեղինակ դառնալ, սակայն 11 մետրանոցի իրավունքը զիջեց Աբդուլրահման Գարիբին․ վերջինս չի կարողացել իրացնել 11 մետրանոց հարվածը։ Եվս մեկ գոլ այս խաղում խփեց Սուլթան Ալ-Գանամը։
«Ալ Նասրը» վաստակեց 6 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական: