Ռուսաստանի գավաթի 3-րդ տուրի խաղում «Նիժնի Նովգորոդը» սեփական հարկի տակ ընդունել էր «Կրասնոդարին»։
Հանդիպումն ավարտվել է կրասնոդարյան ակումբի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Խաղի միակ գոլը հանդիպման 88-րդ րոպեին խփեց «Կրասնոդարի» հարձակվող Ջոն Կորդոբան։
Հայաստանի հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը հյուրերի հայտացուցակում էր, բայց չմասնակցեց այսօրվա խաղին։ Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեց Էդգար Սևիկյանը՝ փոխարինման դուրս գալով 48-րդ րոպեին։