Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը և «Մոնակոյի» կիսապաշտպան Տակումի Մինամինոն ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն են թոփ-5 լիգաների նոր մրցաշրջանի մեկնարկում։
20-ամյա անգլիացին, ով «արքայական» թիմի ճամբար է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից» ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ, գրանցել է հինգ արդյունավետ գործողություն՝ չորս գոլ և մեկ գոլային փոխանցում։
Կիսապաշտպանից պահանջվել է ընդամենը երեք հանդիպում այդ ցուցանիշը գրանցելու համար։
Ըստ Opta-ի, Բելինգհեմը մինչ օրս ամենաարդյունավետ խաղացողն է եվրոպական թոփ-հինգ լիգաներում՝ Մինամինոի հետ միասին, ով ֆրանսիական Լիգա 1-ում ունի երեք գոլ և երկու գոլային փոխանցում իր ակտիվում: