Սաուդյան Արաբիայի առաջնության 4-րդ տուրի խաղում «Ալ Ֆատեհը» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Դամակի» հետ։
Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Առաջին խաղակեսից հետո «Ալ Ֆատեհը» պարտվում էր երկու գնդակի տարբերությամբ։ 61-րդ և 93-րդ րոպեներին հյուրերի կազմում աչքի ընկավ Ֆերաս Ալ Բրիկան՝ դառնալով այս խաղում դուբլի հեղինակ։
Հյուրերի կազմում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։
Այս խաղից հետո «Ալ Ֆատեհը» 5 միավորով 9-րդն է մրցաշարային աղյուսակում։