Կլաուդիո Ռանիերին ասել է, որ չէր ընդունի Սաուդյան Արաբիայից արված առաջարկ: Ավելի վաղ Ռոբերտո Մանչինին, ով այս ամառ լքել էր Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, գլխավորել էր Սաուդյան Արաբիայի հավաքականը։
«Անկեղծ ասած, ես դա չէի անի: Ես նախընտրում եմ ոչ թե փողը, այլ ուրիշ մոտիվացիան։
Ես արդեն ասել եմ, որ «Կալյարին» կլինի իմ կարիերայի վերջին ակումբը։ Հաճելի կլինի այստեղ սկսել և ավարտել մարզչական կարիերան:
Եթե ինձ հետաքրքրող թիմ հայտնվի, ես կդիտարկեմ այս տարբերակը»,- ասել է Ռանիերին DAZN-ին տված հարցազրույցում: