ՊՍԺ-ն նոր առաջարկ է արել Ռանդալ Կոլո-Մուանիի համար։
Նշվում է, որ փարիզյան ակումբի և «Այնտրախտի» միջև բանակցությունները թևակոխում են վճռական փուլ։ Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ՊՍԺ-ն գերմանական թիմին առաջարկել է 65 մլն եվրո և Յուգո Էկիտիկային:
«Այնտրախտի» պատասխանն առայժմ անհայտ է: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը հրաժարվել է վաճառել Կոլո-Մուանիին 80 միլիոն եվրոյով։