«Ռոման» պլանավորում է այսօր ավարտին հասցնել «Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերը, հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի տեղեկություններով՝ կողմերի միջև վերջին բանակցությունները տեղի են ունեցել կիրակի երեկոյան։ Իտալական ակումբը պնդում է 5 մլն եվրոյի դիմաց վարձակալության հնարավորությանը, որը նախատեսված կլինի մեկ տարով, ընդ որում պարտադիր գնման կետը չի ներառվի:
2022/2023 մրցաշրջանում Ռոմելու Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 37 հանդիպումներում նա դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի ավարտը։
Ֆուտբոլիստի գնահատված արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։