Շոտլանդիայի հավաքականի և «Արսենալի» պաշտպան Կիրան Թիրնին այս մրցաշրջանը կանցկացնի Լա լիգայում։
«Ռեալ Սոսեյդադը» հայտարարել է ֆուտբոլիստի տեղափոխության մասին։
Շոտլանդացի պաշտպանն իսպանական ակումբում հանդես կգա վարձավճարով։
Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մեկ տարով՝ առանց ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքի։