Չավին մեկնաբանել է Լա Լիգայում «Վիլյառեալի» նկատմամբ տարած հաղթանակը։ Լա լիգայի 3-րդ տուրում կատալոնական թիմը հյուրընկալվելիս 4-3 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։
«Խենթությունը, որը ստեղծվեց այս խաղում, մեր պատճառով էր։ «Վիլյառեալը» շատ լավ անցկացրեց առաջին 10 րոպեները։ Մենք սկսեցինք չափազանց շատ սխալներ թույլ տալ, որոնց համար նրանք պատժեցին մեզ։
2-3 հաշվի ժամանակ թիմը սկսեց շատ լավ խաղալ։ Մենք ամեն ինչ արեցինք, որ գոլ խփենք։ Մենք բավականին լավ խաղացինք հարձակման գծում, բայց չափազանց շատ պահեր զիջեցինք պաշտպանությունում:
Ֆերանը լավ գործեց, Անսուն կարող էր գոլ խփել… Բոլորը, ովքեր դուրս էին եկել փոխարինման, մեզ շատ օգնեցին: Յամալը հիանալի խաղ ցուցադրեց, շատ պահեր ստեղծեց: Նա մեզ շատ բանով օգնեց, չնայած նա ընդամենը 16 տարեկան է»,- մեջբերում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչին Marca-ն։