22-ամյա «Ռոմայի» կիսապաշտպան Ամադու Դիավարան պատրաստ է վերադառնալ խաղադաշտ` լիովին ապաքինվելով ծնկի հոդի արտաքին մենիսկի վնասվածքից:
Հռոմեացիների կիսապաշտպանը վնասվածք էր ստացել հունվարի 19-ին «Ջենոայի» հետ խաղում:
Ըստ Il Messaggero-ի ՝ Դիվարան ոչ միայն խուսափել է վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունից, այլև արագորեն ձեռք է բերել օպտիմալ ֆիզիկական վիճակ: Արդեն շաբաթ օրը ֆուտբոլիստը կվերադառնա խաղադաշտ։ Մարզչական շտաբը նրան թույլ կտա խաղալ երիտասարդական թիմի կազմում՝ խաղային պրակտիկա ստանալու համար: