«Սամպդորիայի» դարպասապահ Էմիլ Աուդերոն վարձավճարով տեղափոխվել է Միլանի «Ինտեր»՝ ամբողջական տրանսֆերը գնելու հնարավորությամբ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Իտալացի դարպասապահը ֆուտբոլային կարիերան սկսել է «Յուվենտուսում», որի կազմում 2017 թվականի մայիսի 27-ին իր նորամուտը նշել է Ա Սերիայում՝ «Բոլոնիայի» հետ խաղում։
2018 թվականին Աուդերոն միացավ «Սամպդորիային», որտեղ խաղացել է հինգ մրցաշրջան։
Ավելի վաղ Միլանի «Ինտերը» ձեռք էր բերել Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Յան Զոմերին։