«Բենֆիկան» պայմանագիր է կնքել «Շախտյորի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անատոլի Տրուբինի հետ։
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը, հայտնում է ակումբի կայքը։
Ըստ ԶԼՄ-ների՝ պորտուգալական ակումբը «Շախտյորին» կվճարի 10 միլիոն եվրո և ևս 1 միլիոն եվրո՝ որպես բոնուս:
22-ամյա Տրուբինը «Շախտյորի» սան է։ Նա ակումբի կազմում անցկացրել է 94 հանդիպում: Ուկրաինայի հավաքականի կազմում նա 7 խաղ ունի իր ակտիվում։