«Ռեյմսի» կիսապաշտպան Յենս Կայուստեն տեղափոխվել է «Նապոլի»։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
23-ամյա կիսապաշտպանը հինգշաբթի օրը՝ օգոստոսի 10-ին, բարեհաջող բուժզննում է անցել, որից հետո պայմանագիր է կնքել ակումբի հետ։
.«Նապոլին» շվեդ կիսապաշտպանի համար կվճարի մոտ 12 միլիոն եվրո։
Կայուստեն «Ռեյմս» էր տեղափոխվել «Միդտյուլանդից» անցած ամառ: