«Հերտայի» դարպասապահ Օլիվեր Քրիստենսենը պայմանագիր է կնքել «Ֆիորենտինայի» հետ, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Ինչպես հայտնում է Transfermarkt-ը, 24-ամյա դանիացու տրանսֆերի գործարքը իտալական ակումբին արժեցել է 5 մլն եվրո։
Քրիստենսենը «Հերտայում» հանդես է եկել 2021 թվականից։ «Հերտան» 2022/23 մրցաշրջանի վերջում դուրս մնաց Բունդեսլիգայից։
Քրիստենսենը Դանիայի հավաքականի կազմում մեկ հանդիպում է անցկացրել։