Տիբո Կուրտուան վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ամբողջ մրցաշրջանը։
Այսօր հայտնի դարձավ, որ Մադրիդի «Ռեալի» դարպասապահը ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել և կենթարկվի վիրահատության։ Բելգիացին վնասվածք է ստացել մարզման ժամանակ։
Ինչպես հայտնում է Carrusel Deportivo-ն, Տիբոն վնասվածք է ստացել սեյվ կատարելիս։
Լավագույն դեպքում Կուրտուան կկարողանա խաղադաշտ վերադառնալ հաջորդ տարվա ապրիլին, հայտնում է The Athletic-ը: Բայց կա հավանականություն, որ նոր մրցաշրջանում դարպասապահն ընդհանրապես չկարողանա խաղալ։