«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն հաջողությամբ բուժզննում է անցել ՊՍԺ տեղափոխվելուց առաջ, հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա խաղացողը վաղը հինգ տարվա պայմանագիր կկնքի փարիզյան ակումբի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն ֆրանսիացուն կգնի 50 միլիոն եվրոյով։
Անցած մրցաշրջանում Դեմբելեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։