Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտան վնասվածք է ստացել։
Ինչպես հայտնում է COPE-ի լրագրող Միգել Անխել Դիասը, ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մադրիդյան թիմի մարզման ժամանակ։ Բելգիացին արտասվելով հեռացել է մարզումից։
Բելգիացի դարպասապահը բուժզննում կանցնի։ Հաղորդվում է, որ հնարավոր է նա վնասել է ծնկի խաչաձև կապանները։
Նախորդ մրցաշրջանում Կուրտուան Լա Լիգայում անցկացրել է 31 հանդիպում և բաց թողել 29 գոլ։