ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել է, որ առաջիկայում երկրպագուների ռասիստական վիրավորանքների հետևանքով, հնարավոր է, ակումբից միավորներ հանվեն.
«Այո՛, այդպիսի պլան կա, եթե նույն պահվածքը շարունակվի հավաքականների կամ ակումբների հանդեպ: Հասկանում ենք, որ այս որոշումը ՈՒԵՖԱ-ի օգտին չէ: Մենք ամեն դեպքում ֆուտբոլիստների կողքին ենք: Ոչ-ոք իրավունք չունի ասել, որ խաղացողները պետք է հանդուրժեն դա»,-Sky Sports-ին ասել է Չեֆերինը:
Չեֆերինը հավելել է, որ ֆուտբոլում ռասիզմի դեմ պայքարում հստակ քայլեր են անհրաժեշտ: